211652_close_icon
views-count4181 դիտում article-date 18:59 27-10-2014

Ապարանում տղամարդը հարեւանի գոմում ծեծել է նրա կնոջը

60-ամյա Վալերիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Ա. Չիչակյանին պատկանող անասնագոմում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա. Չիչակյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած փայտի կտորով հարվածներ է հասցրել Ա. Չիչակյանին և նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր