957 դիտում
15:00 24-10-2014
ԱԻՆ-ում անցկացվեց բաց դաս 9-րդ դասարանի աշակերտների համար
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը հյուրընկալել էր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին: Նշենք, որ դա դպրոցի նախաձեռնությունն էր` իրականացնել երեխաների ցանկությունը, դպրոցական արձակուրդների ժամանակ կազմակերպել հանդիպում ՀՀ ԱԻ նախարարությունում, որպեսզի տեղում ստանան երեխաներին հուզող երկրաշարժի և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցերի պատասխանները:
Սկզբում երեխաներին ներկայացվեցին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները, ինչն աստիճանաբար վերածվեց բուռն ու ակտիվ քննարկման` երեխաների, նրանց մայրիկների, աշխարհագրության ուսուցչուհու և «ՍՊԾ» գործակալության աշխատակիցների մասնակցությամբ: Երեխաներին հասկանալի դարձան այն բոլոր սխալները, որոնք պատճառ հանդիսացան Սպիտակի 1988թ. երկրաշարժի ողբերգական հետևանքների համար:
Դպրոցականներին ներկայացված «Երկրաշարժ` որտեղ, ինչու, երբ» թեմայից հետո, առաջացած հետաքրքիր հարցերից էին նաև մեզ շրջապատող բուսական աշխարհի արձագանքը երկրաշարժից առաջ և հետո, ինչպե՞ս են բույսերը զգում երկրաշարժը, կարելի՞ է դա որպես նախանշան ուսումնասիրել, կարո՞ղ են արդյոք եգիպտական բուրգերը փլուզվել երկրաշարժից և մի շարք այլ հարցեր:
Ներկայացվող թեմաները մեծ արձագանք գտան դպրոցականների մոտ, առաջադրված հարցերին տրվեցին սպառիչ ու բովանդակալից պատասխաններ: Լսարանը շնորհակալություն հայտնեց նման կարևոր ու ուսանելի դասընթացի համար: Ուրախացնող է այն փաստը, որ նման քննարկումներին երեխաների հետ միասին սկսել են ԱԻ նախարարություն այցելել նաև նրանց ծնողները: Հանդիպումը երկուստեք ուսանելի էր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1555 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)