59216 դիտում
14:23 24-10-2014
Խորհրդավոր ու առեղծվածային դեպք՝ Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհին. մոխրակույտի վերածված Mitsubishi-ի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժից Վարդաշեն ընկած գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ և 1-03 շտապ օգնության թիվ 41 բուժբրիգադը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ստեփանյանը հայտնեց, որ կարճ ժամանակում իրենք մոտեցել են ավտոմքենային և մարել նրանում առաջացած հրդեհը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, իսկ մեքենան էլ ամբողջովին մոխրակույտի է վերածվել:
Այս պահին դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արմեն Ամիրխանյանն ու Տիգրան Եղիազարյանը պարզում են Mitsubishi IO-ի համարանիշները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված համարանիշներն են՝ 19 ՍՍ 084: Այն հաշվառված է Երևան քաղաքի Կուզնեցովի 5 շենքի 23 բնակարանի բնակչուհի, 55-ամյա Գայանե Մարտիրոսյանի անվամբ:
Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք ավտոմեքենայում հայտնաբերված դին Գ. Մարտիրոսյանինն է, թե՞ ոչ:
Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գառնիի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ Վարդան Պողոսյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը:
Սակայն այս պահին նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, քանի որ տարածքը վիճահարույց է՝ մի մասն ասում է, որ հայտնաբերված ավտոմեքենան Երևանի տարածքում է, իսկ մյուս մասը, թե՝ Կոտայքի մարզում: Այժմ Գառնիի ոստիկանապետը փորձում է գյուղապետի միջոցով պարզել, թե ում տարածքում է տեղի ունեցել ողբերգական դեպքը:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին հնարավոր չէ պարզել դիակի ինքնությունը և միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո կպարզվի ամեն ինչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33965 դիտում
19:38 17-10-2014
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խորհրդավոր գլոբուսներ է նվեր ստացել, որոնցից մեկի մեջ եղել է խորհրդավոր նամակ
11521 դիտում
12:17 05-04-2014
Բնակիչներն ահազանգում են խորհրդավոր Lexus-ի խորհրդավոր վթարի մասին