Նեյմարը և Մեսսին այլմոլորակայիններ են. Ֆրանկ դե Բուր
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բարսելոնա» - «Այաքս» (2:1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե բուրը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով:
«Մենք չցուցադրեցինք, որ կարողանում ենք ֆուտբոլ խաղալ, քանի որ ամբողջ խաղի ընթացքում մեկ վտանգավոր պահ ստեղծեցինք մրցակցի մոտ: Երկրորդ խաղակեսում մի քիչ ավելի լավ խաղացինք: Ակնհայտ է, որ թիմը հավաքվեց: «Այաքս»-ը կարող էր ավելի լավ խաղալ, և պետք է լավ խաղար:
«Բարսելոնա»-ի նկատմամաբ մենք չափից շատ մեծ հարգանք դրսևորեցինք: Նրանց կատարմամաբ առաջին գոլը ֆանտաստիկ էր: Բայց երկրորդ գոլը մենք ինքներս մեզ բերեցինք: «Բարսելոնա»-ի հետ խաղերում չի կարելի նման սխալներ գործել:
Ինչ վերաբերվում է Նեյմարին և Մեսսին, ապա նրանք այլմոլորակայիններ են: Յուրաքանչյուր խաղում նրանք բացառիկ խաղամակարդակ են ցուցադրում»,- ասել է Դե Բուրը: