Մենք կարող ենք հաղթել «Բարսելոնա»-ին. Դե Բուր
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Այաքս»- «Բարսելոնա» խաղից առաջ հոլանդական թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հայտարարել է, որ իր թիմը ի զորու է պարտության մատնել մրցակցին:
«Մենք արդեն խաղացել ենք թոփ մակարդակի ակումբների դեմ և ապացուցել ենք, որ կարող ենք դիմակայել ցանկացած մրցակցի: Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելով մենք մեծ փորձ ենք ձեռք բերել:Կարծում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել «Բարսելոնա»-ին: Մեսսի՞ն. Նա ամեն առումով գտնվում է բարձրակարգ մակարդակում »,- ասել է Դո բուրը: