Ռուսաստանը համաձայնվել է Ուկրաինային գազ մատակարարել1000 խմ-ը 385 ԱՄՆ դոլարով
Ռուսաստանը պատրաստ է ձմեռային ժամանակաշրջանում Ուկրաինային 4 մլրդ խմ գազ մատակարարել՝ 1000 խմ-ի դիմաց ստանալով 385$: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Էտտինգերին:
Բացի այդ, «Նավթոգազ»-ը հայտարարել է, որ պատրաստ է մարել Ռուսաստանին ունեցած Ուկրաինայի 3,1 մլրդ դոլար պարտքը 2 տրանշի տեսքով՝ որոնցից մեկը մինչև հոկտեմբերի վերջւ կուղարկվի Ռուսաստան: