211652_close_icon
views-count1737 դիտում article-date 14:38 20-10-2014

Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով անցնող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն «Համաներման մասին օրենքի» շրջանակում ազատազրկման ժամեկտը կրճատվել է մինչև 3 տարի, հաղորդում է Georgia Online-ը: Գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Վալերիան Մետրևելիին, ով մեղադրվում էր գեներալի ընկերներին դաժամ ծեծի ենթարկելու մեջ, դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Բացվի այդ, Մետրևելին կվճարի տուգանք, ինչպես նաև զրկված կլինի 2 տարի և 3 ամիս որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից: Սանդրո Գիրգվլիանիին մահացած էին գտել 2006 թվականի հունվարի 28-ին Թբիլիսիի մերձակայքում գտնվող Օկրոկանի գերեզմանոցում այն բանից հետո, երբ ՆԳՆ-ի աշխատակիցների և նրա միջև վիճաբանություն էր տեղի ունեցել «Շարդեն-բար» սրճարանում: Վեճին ներկա էին եղել ՆԳ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Դաթո Ախալայան, Օլեգ Մելնիկովը, հասարակայնության հետ կապերի բաժի ղեկավար Գուրամ Դոնաձեն և Մերաբիշվիլիի կինը՝ Տակո Սալակայան:

Նմանատիպ նյութեր