211652_close_icon
views-count1186 դիտում article-date 13:30 18-10-2014

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում, Գյումրիում և Աշտարակում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր են անցկացվել նաև Գյումրիում և Աշտարակում: Չորս ժամում Գյումրիում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 7, Աշտարակում՝ 6 վարորդ: Իսկ 4 վարորդ էլ Աշտարակում երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր