Ոստիկանական ուղղաթիռը հետևում է լազերային լույս արձակող «քեֆչիներին». տեսանյութ
                        Մեծ Բրիտանիայի առանձնատներից մեկում խնջույքի սեղանի շուրջ նստած մարդիկ լազերային լույս էին արձակել` այդ պահին թռչող ոստիկանական ուղղաթիռի ուղղությամբ:
Ոստիկանական ուղղաթիռի անձնակազմը` օգտվելով ջերմային տեսախցիկներից, հայտնաբերել էր լույսի աղբյուրը և նկատողություն արել, ինչին խնջույքի մասնակիցները արձագանքել էին հումորով և  ուղղաթիռի անձնակազմին ոգելից խմիչքներ առաջարկել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


