Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծնկի վնասվածքից կապաքինվի դեկտեմբերին:
Նախկինում նշվում էր, որ գերմանացի խաղացողը , ով վնասվածք է ր ստացել Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Չելսի»-ի հետ կայացած խաղի ժամանակ, բաց կթողնի 3 ամիս:
«Նա շարքից դուրս է մնացել առավելագույնը 6 շաբաթով: Մեսութը շարք կվերադառնա դեկտեմբերին»,- նշել է Վենգերը: