211652_close_icon
views-count6289 դիտում article-date 21:48 08-06-2018

ՏԿՏՏ նախարարութունում 16.000-ից ավելի դիմում-գրություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-մայիս ամիսներին մուտքագրվել է 16687 դիմում և գրություն, որոնցից 634-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 568-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն ստանալու 70 հարցում: ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 9 հարցում: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 486 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 12 լիցենզիա և 443 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 174 լիցենզիա: 2018 թ. առաջին 4 ամիսներին 145 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Նմանատիպ նյութեր