Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը չի ասում,, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը փորձել է Երևանի քաղաքապետարանից պարզել, թե որքան գումար է ծախսվել այս տարվա Էրեբունի-Երևան միջոցառումները կազմակերպելու համար, սակայն՝ ապարդյուն:
«Ավելին՝ հայտնի է նաև, որ նման միջոցառումների ժամանակ ծախսի մի մասը իրականացվում է խոշոր ընկերությունների նվիրաբերած գումարներով:
Նվիրաբերված գումարների չափը ևս գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, թե իբր բարերարները չեն ցանկանում, որ այդ տվյալը հրապարակվի:
Անցած տարվա Էրեբունի-Երևանից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ 200 մլն դրամ է ծախսվել: Ակնհայտ է, որ այս տարի շատ ավելի գումար է ծախսվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: