Չեխիայում ՀՀ դեսպան Տ. Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
Հոկտեմբերի 13-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքի և սոցիալական բնագավառներում երկու պետությունների միջև համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել պայմանագրային դաշտը, մասնավորապես բանակցություններ սկսել երկու երկրներում բնակվող անձանց կենսաթոշակների և սոցիալական այլ վճարումների սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ:
Նշյալ համաձայնագիրը կհստակեցնի կենսաթոշակների հաշվարկի, այդ թվում դրանում՝ մյուս երկրում ունեցած աշխատանքային ստաժը ներառելու կարգը: