873 դիտում
12:20 13-10-2014
Գերմանիայի Բունդեսթագի նախագահն անթույլատրելի է համարել ԼՂՀ հակամարտության ռազմական լուծումը
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարեւան երկրի հետ նախապայմաններով խոսելը եւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով:
Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանին 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար: Նա համոզմունք է հայտնել, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունը հետագայում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնահարցի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Բունդեսթագի նախագահն իր հերթին անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական լուծումը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
16:47 04-08-2014
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
2422 դիտում
21:53 18-05-2016
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի և Համբուրգի պատգամավորներին
955 դիտում
16:40 20-05-2024
Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին
Այս բաժնից
787 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
670 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
871 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am