2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասնակիցներ Գերմանիան և Արգենտինան Դյուսելդորֆում բարեգործական-ընկերական խաղ անցկացրեցին, որն ավարտվեց հարավամերիկյան թիմի 4:2 հաշվով համոզիչ հաղթանակով: Հատկանշական է, որ Արգենտինան հաշվի մեջ առջևում էր 4:0 հաշվով, սակայն աշխարհի չեմպիոնները կարողացան երկու պատասխան գնդակ խփել և «թրջել» խաղի հաշիվը: Հանդիպման հերոս դարձավ Անխել Դի Մարիան, ով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղն ավարտվել էր Գերմանիայի հավաքականի 1:0 հաշվով հաղթանակով:
[b]22:45 Գերմանիա – Արգենտինա `2:4[/b]
«ԷՍՊՐԻՏ արենա». Դյուսելդորֆ
Գոլեր`Շյուռլե 52’ , Գյոտցե 78’ - Ագուերո 21’, Լամելա 40’, Ֆեդերիկո ֆերնանդես 47’, Դի Մարիա 50’