2068 դիտում
13:24 11-10-2014
Էբոլա վիրուսի զոհերի թիվն անցել է 4000-ը
Էբոլա վիրուսի զոհերի թիվը աշխարհի 7 երկրներում հասել է 4033-ի: Այս մասին հայտնում է ZN.UA-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ընդհանուր առմամբ գրանցվել է այդ հիվանդությամբ վարակվելու 8399 դեպք:
Էբոլա վիրուսից ամենաշատը տուժել է Լիբերիան, Սիեռա Լեոնեն, Նիգերիան ու Գվինեան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոլա վիրուսով վարակվել է իսպանացի բուժքույր Թերեզա Ռոմերոն, ինչը ԵՄ-ի տարածքում այդ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքն է:
Այժմ նա հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Դալլաս (Թեքսաս նահանգ) քաղաքում մահացել է լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանը: Նա առաջին մարդն էր ԱՄՆ-ի տարածքում, ում մոտ ախտորոշել են Էբոլա վիրուս:
Նմանատիպ նյութեր
2901 դիտում
23:44 15-08-2014
Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1145֊ի
1267 դիտում
12:16 13-03-2015
«Էբոլա» վիրուսի զոհերի թիվը հասել է 10.000-ի
854 դիտում
11:59 04-12-2014
«Էբոլա » համաճարակից մահացածների թիվն արդեն 6000-ից անցել է
Այս բաժնից
883 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
793 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ
763 դիտում
19:09 26-11-2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր