Եվրո 2016. Իտալիա - Ադրբեջան՝2:1. Կյելինին՝ դուբլի և ինքնագոլի հեղինակ. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն:
Խաղի հերոսը դարձավ իտալացիների կենտրոնական պաշտպան Ջորջո Կյելինին: 44-րդ րոպեին «Յուվեի» խաղացողը բացեց խաղի հաշիվը, սակայն 77-րդ րոպեին Կյելինին դարձավ ինքնագոլի հեղինակ: Այդուհանդերձ լուսատախտակի վրա ոչ-ոքի հաշիվը երկար չմնաց և ընդամենը հինգ րոպե անց նույն Կյելինին խփեց իր թիմի հաղթական գնդակը և շտկեց իր սխալը:
H խմբի առաջատարները հանդիսանում են Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները, որոնք վաստակել են 6-ական միավոր: Ադրբեջանը երկու խաղից հետո իր ակտիվում 0 միավոր ունի:
[b]Իտալիա – Ադրբեջան՝2:1[/b]
Գոլեր՝ Կյելինի 44՛, 82՛ - Կյելինի 77՛ (ինք)