211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:50 10-10-2014

Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Այս մասին հայտնում է բելառուսական BELTA-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի աշխատակազմի ղեկավարի Անդրեյ Կոբյակովին: Երեկ պայմանագիրը վավերացրել էին Բելառուսի Ազգային ժողովի պատգամավորները: ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի վավերացումն արդեն իսկ ավարտել է Ղազախստանի խորհրդարանը: Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը:

Նմանատիպ նյութեր