211652_close_icon
views-count2093 դիտում article-date 18:39 09-10-2014

Դուբայի ոստիկանները կստանան Google Glass «խելացի» ակնոցներ

Դուբայի ոստիկանները կստանան Google Glass ակնոցներ: Այս մասին հայտնում է The Times-ը: Ոստիկանությանը «խելացի ակնոցներ» կհատկացվեն երկու փուլով: Առաջին փուլում այն կստանան պարեկները: Google Glass-ի օգնությամբ նրանք կարող են հետևել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին ու փնտրեն այն տրանսպորտային միջոցները, որոնց տերերին կասկածում են ՃՏՊ-ին մասնակցելու մեջ: Երկրորդ փուլում Google Glass կստանան դետեկտիվները՝ արագացնելու համար հետաքննության անցկացումն ու բազմամարդ վայրերում հանցագործներին փնտրելը: Դուբայի ոստիկանության համար նաև մշակվելու է հատուկ ծրագրային ապահովում:  Դրա շնորհիվ կպահպանվի սպաների ու հետախուզվող անձանց տվյալների բազայի միջև կապը, և երբ տեսախցիկների տեսադաշտում հայտնվի այն անձը, որին կասկածում են ապօրինի գործողություններ կատարելում, ոստիկանության աշխատակիցը կստանա համապատասխան իրազեկում և կկարողանա օպերատիվորեն ձերբակալել հանցագործին:

Նմանատիպ նյութեր