20497 դիտում
15:00 13-07-2016
Օհանավանի ու Կարբիի գյուղացիներն ասում էին. «Վարչապետի այցից անակնկալի եկանք ու վստահ ենք, որ մեր յարան կբուժի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզում է գտնվում:
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը չպլանավորված այց կատարեց Օհանավան և Կարբի գյուղեր և տեղում ծանոթացավ օրեր առաջ կարկտահարության հետևանքով վնասված այգիներին, հիմնականում՝ խնձորի, ծիրանի, սալորի:
Վարչապետը, լսելով գյուղացիներին, տեղում հանձնարարականներ տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, Արագածոտնի մարզպետին, որ կարճ ժամանակում վնասներ կրած գյուղացիների խնդիրներն օպերատիվորեն լուծեն:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք գոհ ենք կառավարությունից ու վարչապետից, ով անակնկալ այցելեց մեր այգիները, իր աչքով տեսավ բնության պատճառած վնասները և հանձնարարականներ տվեց պատկան մարմիններին, որ կարճ ժամանակում մեր խնդիրները լուծեն: Մենք վստահ ենք, որ վարչապետի խոսքը ցեմենտ-բիտոն ա, քանի որ նախորդ տարիներին էլ, եթե խնդիրներ ենք ունեցել անլուծելի, վարչապետի և կառավարության միջամտության շնորհիվ կարճ ժամանակում դրական արդյունքների ենք ականատես եղել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետ Հ. Աբրահամյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց, որպեսզի օրերի ընթացքում նշված տարածքներում ավելացնեն հակակարկտային կայանի տեղադրումը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+