211652_close_icon
views-count939 դիտում article-date 18:08 07-10-2014

Ամերիկացի երեխաներն ամենաշատը սիրում են iPad. հետազոտություն

ԱՄՆ-ում 6-12 տարեկան երեխաների շրջանում ամենահանրաճանաչ ապրանքանիշ է դարձել iPad-ը: Այս մասին հայտնում է CNET-ը: Smarty Pants ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ iPad-ը գլխավորել է թոփ-15 մանկական ամենահանրաճանաչ ապրանքանիշների ցանկը: Դրանում iPad-ին հաջորդում են Hershey's-ը, Oreos-ը, M&Ms-ը, Doritos-ը, Cheetos-ը, Skittlesն ու Disney-ը: Smarty Pants-ը երեք ամիս ԱՄՆ-ում հարցում է անցկացրել 6661 երեխայի շրջանում: Հետազոտության ընթացքում անվանվել է 256 ապրանքանիշ:

Նմանատիպ նյութեր