Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր, որին պետք է հետևեր առնվազն մեկ հրաժարականի դիմում: Բայց ոչ, ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին: Նա ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլև գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը»:
Թերթը տեղեկացել է, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: