1145 դիտում
15:03 06-10-2014
Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Գյումրի և Դոմոդեդովո քաղաքների միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որին ռուսական կողմից մասնակցում էին Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոն, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը և այլ պաշտոնյաներ:
Մինչ հուշագրի ստորագրումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու քաղաքների միջև փոխգործակցային հարաբերությունների ձևավորման վրա՝ նշելով, որ այս առումով պաշտոնական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է:
Իր հերթին Դոմոդեդովո քաղաքի պատվիրակության ղեկավար Նիկոլայ Դանիլեյկոն բարձր գնահատեց կողմերի պատրաստակամությունը՝ նշելով, որ տեսնում է երկու քաղաքների միջև համագործակցության դրական հեռանկար ինչպես մշակութային, այնպես էլ գործարար ոլորտներում: Հուշագիրը ներառում է նաև համագործակցային այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են զբոսաշրջությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև երկու քաղաքների գործարարների համար նպաստավոր պայմանների ձևավորումը:
Հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Դոմոդեդովո համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դանիլեյկոյի համատեղ մամլո ասուլիսը:
Նմանատիպ նյութեր
3026 դիտում
23:18 05-03-2018
Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2989 դիտում
14:49 18-05-2018
Արցախի Մարտակերտ եւ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ