211652_close_icon
views-count856 դիտում article-date 19:28 05-10-2014

Մենք երբեք չենք հանձնվում. Ագուերո

«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ասթոն Վիլլա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո իր twitter-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մենք երբեք չենք հանձնվում: «Մանչեսթեր Սիթի»-ին համբերատար սպասեց իր շանսին և կարողացավ օգտվել դրանից: Խաղավերջը հիանալի դասավորվեց մեզ համար: Մենք կարևորագույն 3 միավոր վաստակեցինք: Առաջ, «Սիթի»»: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ին մրցակցի դիմադրությունը կարողացավ կոտրել 82-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Յայա Տուրեն, իսկ 88-րդ րոպեին իր թիմի համար երեք միավոր ապահովեց Սերխիո Ագուերոն:

Նմանատիպ նյութեր