Լուսանկարիչ և ճանապարհորդ Շոն Ռիդերը՝ երաժիշտ և գրող Կիրսի Ռանտոյի հետ համատեղ գեղարվեստական նախագիծ են ներկայացրել՝ «Բացառապես Նոր Զելանդիա» խորագրով, որի նպատակը, ինչպես նրանք են նշել, արվեստի միջոցով սերը և գեղեցկությունը մարդկանց փոխանցելն է:
Այն կազմված է 6840 պատկերներից, որոնք ընտրվել են Նոր Զելանդիայում 3 ամիս շարունակ Ռիդերի կողմից արված 100,000 լուսանկարներից, իսկ Կիրսի Ռանտոյի խոսքերն ու երաժշտությունը հրաշալի կերպով լրացնում են այդ լուսանկարները: