211652_close_icon
views-count1561 դիտում article-date 09:11 03-10-2014

ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը շահող դուրս կգա մաքսատուրքի հարցում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի համաձայն, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կստանա այդ կառույցում ընդհանուր մաքսային հավաքագրումների 1.13 տոկոսը: ԵՏՄ անդամ երկրների սահմաններին ոչ ՄՄ անդամ երկրներից ներմուծված ապրանքներից հավաքագրված մաքսատուրքերը հավաքվում են մեկ «կաթսայի» մեջ, ապա բաշխվում կազմակերպության անդամ երկրների միջև՝ ըստ որոշակի համամասնությունների»: Թերթը հավելում է, որ 2015թ.-ի հունվարի մեկից կհաստատվի հավաքագրված մաքսատուրքերի բաշխման հետևյալ համամասնությունը. ՌԴ՝ 86.97 տոկոս, Ղազախստան՝ 7.25 տոկոս, Բելառուս՝ 4.65 տոկոս, Հայաստան՝ 1.13 տոկոս: Ըստ նախնական հաշվարկների, 2015 թվականին Հայաստանը կստանա մոտ 150 մլն դոլար: Սա ավելի շատ է, քան, օրինակ, անցած տարի ՀՀ սահմանին գանձված մաքսատուրքի ընդհանուր գումարը՝ 105 մլն դոլար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր