Բարեգործական ակցիայի շրջանակներում Pink Pony ապրանքանիշի վաճառքից ստացված հասույթի 25%-ը կհատկացվի Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնին
Հոկտեմբերի 2-ին ժամը 12:00 Polo Ralph Lauren խանութում, որը տեղակայված է Հյուսիսային պողոտայում, կանցկացվի հյուրասիրություն` նվիրված Pink Pony նախաձեռնությանը:
2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը Polo Ralph Lauren Pink Pony բարեգործական ակցիայի շրջանակներում Pink Pony ապրանքանիշի վաճառքից ստացված հասույթի 25%-ը կհատկացվի Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնին: Գումարը նախատեսված է սոցիալապես անապահով եւ անվճարունակ կանանց մամոգրաֆիկ հետազոտություններն անվճար կարգով անցկացնելու համար:
Կոչ ենք անում մեր հասարակությանը լինել ակտիվ հոկտեմբեր ամսվա ընթացքում` կատարելով գնումներ
Polo Ralph Lauren խանութից` նպաստելով հայ ընտանիքների եւ հասարակության առողջացմանը: