Երազանքս կատարվեց. Դավիդ Լուիս
ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնա»-ի հետ կայացած խաղից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը հաղթեց 3:2 հաշվով, իսկ Դավիդ Լուիսը դարձավ իր թիմի խփած առաջին գոլի հեղինակը:
«Հիանալի խաղ էր: Մենք մրցաշրջանը այդքան էլ հաջող չմեկնարկեցինք, սակայն այսօր մեր բոլոր խաղացողները իրենց հիանալի դրսևորեցին: Նման խաղում գոլ խփելը ինձ համար մեծ իրադարձություն է: Ես խոստովանում եմ, որ դեռևս չեմ արդարացնում երկրպագուների սպասելիքները, սակայն երազանքս կատարվեց»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: