142607 դիտում
10:56 16-11-2023
Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջ գյուղում. հայտնաբերվել է «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ հրազենի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ ստողծվում են օպերատիվ խմբեր և մեկնում են Կոտայքի մարզի Առինջ գյուղ:
Տեղում ոստիկանները ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրում դարանակալումներ են իրականացնում, ու պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Առինջ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվում է Վ. Ավետիսյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այնուհետև քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկասմյա կալանքի որոշումը, ինչը դատարանը բավարարել է:
Վ. Ավետիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համաապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Վ. Ավետիսյանը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի, 235-րդ հոդվածի1-ին մասի, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի և 117 հոդվածի հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2021 թվականի ապրիլի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Այդ քաղաքացիները ստացել էին հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ:
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել էին օպերատիվ-հետախուզական խմբեր՝ պարզելու, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի էին ունեցել «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց: Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ այդ կրակոցները կապ են ունեցել դրանից ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:
Տեղում է եղել նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննություն էին կատարել, որտեղ հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ և արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել էր կրակված գնդակ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
60669 դիտում
11:10 16-12-2024
Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ