Կին վարորդը դուրս է շպրտում մեքենայից` առևանգման փորձ կատարող տղամարդուն. տեսանյութ
Facebook սոցցանցի բրիտանացի օգտատերը ցանկանում է գտնել հանցագործին, ով 2 օր առաջ փորձել էր առևանգել իր մոր մեքենան` վնասվածքներ պատճառելով վերջինիս:
Տեսանյութում նրա մայրը` խոշոր ընկերության ղեկավար Դեբորա Սմիթը, կայանատեղիում իջնում է մեքենայից և մեքենայի դուռը բաց է թողնում կարճ ժամանակով:
Այդ պահին դրանից օգտվում է փողոցով քայլող տղամարդը, ով արագ նստում է մեքենան և փորձում առևանգել այն:
Հանցագործի հետ մենամարտում, ի վերջո, կին վարորդը հաղթում է` դուրս շպրտելով նրան մեքենայից:
Այս ամենը ֆիքսել էր անվտանգության տեսախցիկը:
Ներկայացնում ենք տեսանյութը: