211652_close_icon
views-count3645 դիտում article-date 18:24 29-09-2014

Ավտոշոուի ժամանակ հսկա բեռնատարը մխրճվում է ամբոխի մեջ. 3 զոհ, 40 վիրավոր. տեսանյութ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Նիդերլանդներում տեղի ունեցած “Overijssel” ավտոշոուի շրջանակներում հսկա բեռնատարի վարորդը` ցուցադրելով մեքենայի հնարավորությունները, կորցրել էր ղեկի կառավարումը և մխրճվել ամբոխի մեջ: Դժբախտ պատահարի հետևանքով 3 հոգի մահացել են, մոտ 40-ը` մարմնական վնասվածքներ ստացել: RTV Oost լրատվամիջոցին տված հարցազրույցում Հանս Գերիթսեն-ի քաղաքապետը նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, հատկապես, որ զոհերի թվում 1 երեխա կա: Նշենք, որ մոտ 40 տուժածներից 6-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս պահին վարորդը ձերբակալված է: Ավտոշոուի կազմակերպիչներից մեկի խոսքերով` պատճառը, հավանաբար, անսարք արգելակներն էին: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր