Գիտակցությունը կորցրած վարորդի ավտոբուսը մխրճվում է ամբոխի մեջ. ֆոտոշարք, տեսանյութ 16+
Սանկտ Պետերբուրգում նախօրեին մեծ ավտովթար է տեղի ունեցել:
«ЛИАЗ» ավտոբուսի վարորդը, կորցնելով գիտակցությունը, մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց ամբոխի մեջ` միաժամանակ տապալելով 4 էլեկտրասյուները:
Վթարի հետևանքով տուժել է 26 մարդ, ընդ որում 6 երեխա, որոնցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Վարորդը երկու ոտքերի կոտրվածքով նույնպես հոսպիտալացվել է:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութերը: