slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում
211652_close_icon

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում

views-count1146 դիտում article-date 21:30 25-09-2014
Սեպտեմբերի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուրադ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքների ներկայացուցիչներ և հյուրեր Հայաստանից։ Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան: Դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ անցած 23-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայող Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Հայաստանի և Եվրոպական միության համագործակցությանը: Դեսպանն իր ելույթում անդրադարձավ հայ-չեխական հարաբերությունների աննախադեպ վերելքին, խոսեց դրանց հեռանկարների, ինչպես նաև` Չեխիայի հայ համայնքի մասին: Տիկին Հորսկան նույնպես անդրադարձ կատարեց վերջին երեք տարիների ընթացքում չեխ-հայկական գործակցության զարգացմանը զանազան բնագավառներին` ընդգծելով երկու երկրների ընդհանրությունները, հաջողություններն ու մարտահրավերները: Նա հպարտությամբ նշեց, որ Չեխիան պատրաստակամ է շաւորնակել աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։

Նմանատիպ նյութեր