Դևիդ Քեմերոնն անձամբ ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի թագուհուց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անձամբ ներողություն է խնդրել թագուհուց՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ զրույցում թույլ տված անտակտության համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակն արդեն իսկ կապ է հաստատել Բուքինգհեմյան պալատի հետ և ներողություն խնդրել, սակայն Քեմերոնը հայտարարել է, որ թագուհու հետ հաջորդ հանդիպման ժամանակ ներողություն կխնդրի անձամբ:
Քեմերոնը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար: Նկատելով, որ դա եղել է անձնական բնույթի զրույց՝ Քեմերոնը հայտարարել է, որ այլևս իրեն չի պահի նման կերպ:
Սեպտեմբերի 23-ին Քեմերոնը Նյու Յորքում ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ թագուհին հրճվանքից «մռռացել» է՝ իմանալով Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքների մասին:
Իսկ Քեմերոնի այդ խոսքերը մամուլում հայտնվել էին հանդիպմանը ներկա գտնված լրագրողների միջոցով: