Վայոց Ձորում խաղողի բերքահավաք է. տեսանյութ
Գյուղատնտեսության նախարարը Վայոց Ձորի մարզխորհրդի նիստում նշել է, որ մարզում մշակվում է հողերի ընդամենը 30 % -ը: Վայոց Ձորը վարելահողերի օգտագործման մակարդակով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախագահի հանձնարարությամբ պետական աջակցության ծրագրով գյուղացիներին սերմացու, պարարտանյութ, դիզելային վառելիք, գյուղատնտեսական վարկ տրամադրող ծրագիրը կշարունակվի:
Գյուղացիները նախարարին ներկայացրել են գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության խնդիրն ու փոքր վերամշակող ընկերություններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Սերգո Կարապետյանն ասել է, որ այժմ ընթացքի մեջ է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավման ծրագիրը, որին եկող տարի կմասնակցի նաեւ Վայոց Ձորը: Նախարարը եղել է նաեւ Արենի համայնքում: Արենիի գինու գործարանն այս տարի մթերելու է 45 տոննա ավելի շատ խաղող, քան անցած տարի: Նախարարի այցի վերջին կանգառը «Հին Արենի» ընկերությունն էր: Այստեղ էլ նախատեսում են մթերել 150 տոննա խաղաղ: Արտադրության ծավալը կկազմի տարեկան 500 հազար շիշ գինի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34149]Armnewstv.am[/url]