1934 դիտում
22:31 25-11-2016
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման
ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մշտական կապի մեջ է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի և Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հարցում առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքենաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365 հազար դրամ: 2016թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց:
Սփյուռքի նախարարության կողմից նախապատրաստվել և ընթացք է տրվել ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու գործընթացում առաջին անգամ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում հանձնելու՝ ՀՀ կառավարության որոշման գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին:
Նախարարը նշեց, որ 2016-2017թթ. ուսումնական տարում նույնպես սիրիահայ ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ֆինանսավորմամբ:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության կազմը համալրվել է 4 հրավիրյալ մասնագետներով, որոնց տեխնիկական ապահովումը և աշխատավարձերի փոխհատուցումը ֆինանսավորվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց նաև, որ բանակցություններ են ընթանում Քուվեյթի և Չեխիայի պետությունների հետ Հայաստանում սիրիահայերի համար սոցիալական բնակարաններ կառուցելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
987 դիտում
17:45 13-02-2017
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
2481 դիտում
19:48 05-04-2017
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
910 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ