1317 դիտում
17:33 29-01-2014
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն
Հունվարի 27-ին Աթենքի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 300 հրավիրյալ, այդ թվում` Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:
Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի հայ ունկնդիր սպաները, Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և ՀՄԸՄ արի-արենույշների խմբերը ողջունեցին և զինվորական պատիվներով ընդունեցին հյուրերին, որոնց թվում նաև` Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսին, նրա տեղակալներին, Ռազմածովային ուժերի և Ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերին:
Միջոցառումը սկսվեց ազգային հիմներով` ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի` ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
Ելույթով հանդես եկավ Ազգային Պաշտպանության ԳՇ պետը, ում ՀՀ դեսպանի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, հանձնվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալը: Իր ելույթում գեներալ Կոստարակոսը շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղիով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների, ընդգծեց, որ պատիվ է Հունաստանում գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:
Հաջորդաբար ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն` հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 5 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` Միջազգային հարաբերությունների, Ռազմական տեղեկատվության, Հատուկ նշանակության զորքերի և այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով: Պատվո հուշատախտակներ հանձնվեցին 1974թ. Կիպրոսում և 1993թ. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հարազատներին:
Միաժամանակ Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: Շքանշանը հանձնեց գեներալ Կոստարակոսը:
Պարգևատրումներին հաջորդեց պաշտոնական հյուրասիրություն
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
21:07 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում
1024 դիտում
21:22 15-02-2024
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
927 դիտում
18:35 12-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Աթենքում
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը