211652_close_icon
views-count892 դիտում article-date 13:22 23-09-2014

Սաուդյան Արաբիան Չինաստանից գնել է որոշակի քանակի միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռներով շարժական համալիրներ

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիան Չինաստանից գնել է որոշակի քանակի միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռներով շարժական համալիրներ: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի անվտանգության միացյալ խորհրդի խորհրդական, պաշտոնաթող գեներալ-մայոր Անվար Էշկին: Վերջինիս խոսքերով՝ երկիրն արդեն իսկ ստացել է այդ համալիրներն ու ավարտել է պաշտպանական համակարգին դրանց ինտեգրումը: Էշկին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիային չինական հրթիռներն անհրաժեշտ են եղել Պարսից ծոցում դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև Մեքքա ու Մեդինա քաղաքները հնարավոր հարձակումից պաշտպանելու համար: Սաուդցի զինվորականները վստահեցնում են, որ DF-21 բալիստիկ հրթիռները հարձակողական զենք չեն: ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի կողմից չինական հրթիռների գնումը, քանի որ դրանք պատվիրվել են «ոչ միջուկային հանդերձանքով»: Հավանական է, որ Սաուդյան Արաբիան ու Չինաստանը միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռներով շարժական համալիրների մատակարարման պայմանագիրը կնքել են 2007 թվականին:

Նմանատիպ նյութեր