«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»`1:1. Լեմպարդը գրավեց իր նախկին թիմի դարպասը. տեսանյութ
Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքար մղող ակումբներից երկուսը` «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ին միմյանց հետ առճակատվեցին 5-րդ տուրում: «Էտիհադ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը խաղաղ դաշինք կնքեցին:
66-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաշտպան Սաբալետան, իսկ դրանից 5 րոպե անց Անդրե Շյուռլեն բացեց խաղի հաշիվը: Սակայն քիչ անց «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում փոխարինման դուրս եկած Ֆրենկ Լեմպարդը գրավեց իր նախկին թիմի դարպասը և «Սիթի»-ին փրկեց պարտությունից:
5 տուրից հետո «Չելսի»-ին 13 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն 8 միավորով 6-րդ տեղում է:
«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»`1:1
Գոլեր` Լեմպարդ 85’ – Շյուռլե 71’