Որքան երեխա է ծնվում Հայաստանում, կա արդյոք ծնելիության աճ և միգրացիայի նվազում: Վերջին մի քանի տարիների տվյալներն է այսօր հրապարակել Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` 2008թ.-ից սկսած: Վիճակագիրը նաև հրապարակել է 2014-ի առաջին 6 ամիսների ցուցանիշները: Օրինակ` այս տարվա առաջին 3 ամիսներին ծնելիության աճ է արձանագրվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատած` 3.2 %-ով: Այս ընթացքում 19.401 երեխա է ծնվել:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51668]Armeniatv.am[/url]