Մինչև 2023 թվականը Թուրքիան կստեղծի առաջին հայրենական արտադրության կործանիչը
Թուրքիան մինչև 2023 թվականը ստեղծելու է իր առաջին հայրենական արտադրության կործանիչը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության խորհրդական Իսմայիլ Դեմիրը:
Թուրքական «Airnewstimes» պարբերականը գրում է, որ ներկա պահին Թուրքիայում ակտիվ աշխատանքներ են տարվում կործանիչի նախագծման ուղղությամբ:
Վերջերս Թուրքիայի TUSAŞ Օդատիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի կողմից մշակվեց HÜRKUŞ առաջին հայրենական արտադրության ուսումնավարժական ինքնաթիռը, որը Թուրքիայի ԶՈՒ-ն կհամալրի 2017 թվականին: Նրա փորձնական թռիչքներն իրականացվել են 2013 թվականի օգոստոսի 29-ին: Նախագծման աշխատանքներում ներգրավված է եղել 50 ինժեներ և 350-ից ավելի տարբեր պրոֆիլի մասնագետ: