Արցախի հռչակավոր թութն այլևս վտանգված չէ. տեսանյութ
Արցախում ավարտվել է թթայգիների առողջացման ծրագիրը: Վահանակիր եւ կոմստոկի որդան միջատները իսկական պատուհաս էին դարձել: Գյուղատնտեսները երկու տարի շարունակ քիմիական միջոցներով են պայքարել վնասատուների դեմ, աշխատել են մոտ 1500 հեկտար այգիներում, որոշ վայրերում կրկնակի աշխատանք է կատարվել: Որտեղ հնարավոր չի եղել տեխնիկայի մուտքը, սրսկիչներով են պայքարել վնասատուների դեմ:
Մասնագետների կարծիքով՝ այս պահին վտանգը կարելի է հաղթահարված համարել: Արցախում 900 հա թթայգի կա: 830 հեկտարը՝ բերքատու: Թթայգիներով հարուստ են հատկապես Մարտունու եւ Ասկերանի շրջանները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33600]Armnewstv.am[/url]