1216 դիտում
17:36 14-09-2014
Ի՞նչ կտա Արցախին Բասկերի` ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումը
Ճանաչելով Արցախի ինքնորոշման իրավունքը` Բասկերի երկրի օրենսդիրները հույս ունեն ամրապնդել հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Բասկ խորհրդարանականները ճանաչել են Լեռնային Ղարաբաղը հենց այն օրը, երբ հյուրընկալել էին Արցախի ԱԳ նախարարին: Բասկերի ինքնավար համայնքը բաղկացած է երեք մարզերից՝ Ալավա, Բիսկայ և Գիպուզկոա: Վերջինիս նախագահը նույնպես աջակցել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրենի կարծիքով` Արցախի անկախության այս ճանաչումը պատմական իրադարձություն է. նահանգային խորհրդարանական մակարդակով Եվրոպայում Արցախն առաջին անգամ են ճանաչում: Բասկերի երկրում հուսով են, որ Եվրոպայի շատ այլ նահանգներում, ենթախորհրդարանական և պետական մակարդակներում նույնպես կճանաչեն Արցախի անկախությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33625]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
724 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր