211652_close_icon
views-count820 դիտում article-date 16:42 12-09-2014

Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին` 70-ամյա հոբելյանի առթիվ

ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի Մաեստրո, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անզուգական տաղանդի և նպատակասլացության շնորհիվ՝ Դուք միջազգային երաժշտական ասպարեզում հասել եք փայլուն հաջողությունների, որոնցով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր երկիր: Հատուկ հարգանքի է արժանի նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը և բարեգործությունը, որը բարձր իդեալների հանդեպ նվիրվածության վառ օրինակ է և ոգեշնչման աղբյուր՝ երիտասարդ երաժիշտների համար ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ձեր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժանիքները: Վլադիմիր Թեոդորի, Ձեր ընտանիքի եւ գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում»:

Նմանատիպ նյութեր