Բակո Սահակյանն ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխնախագահ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի, մասնավորապես, թեթեւ աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից: