211652_close_icon
views-count2029 դիտում article-date 21:17 10-09-2014

Ֆոլկի համար չկա սահման… մեկնարկում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային եր­րորդ ֆոլկլորային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցու­թյամբ, «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ս. թ. սեպտեմբերի 11-15-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային եր­րորդ ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեhաստանից: Երևանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց» համույթները, Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» և «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի, Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից կմասնակցեն «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» խմբերը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, Բյուրականի մշակույթի տանը, եզրափակիչ համերգը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Ուջանում: Փառատոնի շրջանակում տեղի կունենան մի շարք միջոցառումներ. համերգներ, երթեր, ցուցահան­դեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում: Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ՝ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր: «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի իրականացումը նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը և մշակույթի հանրահռչակմանը:

Նմանատիպ նյութեր