211652_close_icon
views-count2003 դիտում article-date 13:33 10-09-2014

«Հարսնաքարի» գործով Գարիկ Մարգարյանի մոր գործը կարճել են

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր` Նունե Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: «Եթե չկարճեինմ դա արդեն կլիներ աշխարհի վերջը: Նախ՝ որդուս անմեղ տեղը 12 տարվա ազատազրկման դատապարտեցին, հետո էլ կյանքի իմաստը կորցրած մորը տանեին, դատեի՞ն: Առանց այն էլ նման անարդարացի դատավճռով դատապարտվել ենք: Դրանից ավել էլ ի՞նչ դժբախտություն ու պատիժ կարող է լինել»,- ավելացրեց Նունե Մարգարյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները: Հիշեցնենք, որ երբ դատարանը 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման, նրանց հարազատները փորձեցին հարձակվել դատավորի եւ լրագրողների վրա եւ իրարանցում սարքեցին դատարանում:

Նմանատիպ նյութեր