211652_close_icon
views-count2197 դիտում article-date 09:40 09-09-2014

Պարույր Հայրիկյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարության վերականգնում և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ ընթացքում նա ժամանակ չի կորցնում նաև գումար աշխատել: Արդեն 7 ամիս է, ինչ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միջոցով դատապարտվածներից գումար է պահանջում իր դեմ մահափորձի համար: «Չնայած արդեն շուրջ 1 տարի է, ինչ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները հայտնվել են ճաղերի հետևում և իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այս պատմության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում»,- գրում է թերթը և հավելում. «Բանն այն է, որ ԱԻՄ առաջնորդը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ»: Քաղաքացիական գործով հայցի պահանջի գումարի չափը սահմանվել է՝ հաշվի առնելով Հայրիկյանի բուժման ծախսերը: Նախագահի նախկին թեկնածուն 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչև մայիսի 16-ը արտերկրում վիրահատվելու և բուժվելու համար: Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության և բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել են, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր