3950 դիտում
16:31 06-09-2014
Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 7-ից ավանդական ծիսակարգով և աղոթքով հացադուլ կհայտարարի
Սեպտեմբերի 7-ից աղոթքով Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ հացադուլը սկսելու է Երեւանից: Խոսելով հացադուլ հայտարարելու պատճառների մասին՝ ասաց. «1991 թվականի անկախության հանրաքվեով հեռանալով Ռուսաստանից՝ կողմնորոշվեց դեպի ազատ եւ անկախ Հայաստան: Եվ դուրս եկանք ռուսական ազդեցությունից: Հիմա մեզ կրկին տանում են Ռուսաստանի ազդեցության դաշտ: Համարյա մեկ տասնամյակ մեր ժողովուրդը լսում էր, որ գնում ենք Եվրոպա, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ ենք պահում»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
«Հիմա ներկա գործելաոճով հակադրվում են մեր Անկախության հանրաքվեին եւ մեր ժողվրդին տրված խոստումներին: Բայց աշխարհի որեւէ երկրում ռազմավարական դիրքորոշումը փոխած քաղաքական գործիչը լուռ հեռանում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ իր հացադուլով պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ինչ վերաբերում է հացադուլի ժամկետին, ասաց, որ հենց որ նախագահը հրաժարական տա, հացադուլը կդադարեցնի: Հարցին, իսկ եթե չդադարեցնի՞, ավելացրեց. «Բացառվում է, որ հրաժարական չտա: Այսքան իմ ասածներից հետո ո՞նց կարող է հրաժարական չտալ»: Միաժամանակ ասաց, որ հացադուլը սկսելու է հայկական ավանդական կարգով, որի մասին կխոսի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում: Պ. Հայրիկյանը նաեւ ավելացրեց, որ իրեն առաջարկել են, որ նստացույցներ սկսեն եւ այլն եւ այլն, բայց նա դեռ հացադուլի տարբերակն է ընտրել:
Նմանատիպ նյութեր
2416 դիտում
09:40 09-09-2014
Պարույր Հայրիկյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել. Ժողովուրդ
8831 դիտում
09:35 18-11-2017
Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց. «Ժամանակ»
1489 դիտում
23:18 10-06-2024
Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար