Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, որոնք ամուսնացան օգոստոսի 23-ին Ֆրանսիայում, կհամատեղեն մեղրամիսը «Ծովի մոտ» դրամայի նկարահանումների հետ, որոնք ընթանում են Մալթայում:
People ամսագրին տված հարցազրույցում Ջոլին ասել է. «Մենք Բրեդի հետ աշխատում ենք վշտի և բարդ իրավիճակից լուծում գտնելու մասին դրամայի վրա և զվարճալի ենք համարում, որ սա դեռ նաև մեր մեղրամիսն է»: